Saturday, 20 06 2026
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները բազմիցս դարձել են երիտասարդ աստղերի մեծ բեկման հարթակ։ 17-ամյա Պելեն 1958 թվականին Բրազիլիային հասցրեց աշխարհի չեմպիոնության, 19-ամյա Կիլիան Մբապեն 2018-ին Ֆրանսիայի հետ նվաճեց գավաթը, իսկ Մայքլ Օուենը 1998-ին դարձավ Անգլիայի գլխավոր բացահայտումներից մեկը։ ԱԱ-2026-ին մասնակցելու են 22 դեռահաս ֆուտբոլիստներ, և նրանցից մի քանիսը կարող են դառնալ մրցաշարի գլխավոր հայտնությունները։

Գիլբերտո Մորա (Մեքսիկա)

17-ամյա կիսապաշտպանը համարվում է մեքսիկական ֆուտբոլի ամենահեռանկարային տաղանդներից մեկը։ Նա մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցն է։ Մորան արդեն աչքի է ընկել «Տիխուանայի» կազմում, իսկ 2025 թվականին եղել է Մեքսիկայի հավաքականի կազմում, որը հաղթել է Ոսկե գավաթը։ Նա 15 տարեկանում դարձել է Մեքսիկայի առաջնության ամենաերիտասարդ գոլահարը և մեկնարկային կազմի խաղացողը։

Յան Դիոմանդե (Կոտ դ’Իվուար)

19-ամյա եզրային հարձակվողը վերջին շրջանում տպավորիչ խաղ է ցուցադրում գերմանական «Լայպցիգում»։ Մանկության տարիներին նա տեղափոխվել էր ԱՄՆ և խաղացել Ֆլորիդայի դպրոցական առաջնություններում։ Այնուհետև հանդես է եկել իսպանական «Լեգանեսում», որտեղից էլ տեղափոխվել է «Լայպցիգ»։ Նա արդեն նորամուտն է նշել նաև Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականում։

Էնդրիկ (Բրազիլիա)

19-ամյա հարձակվողը վաղուց համարվում է բրազիլական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկը։ «Պալմեյրասում» հաջող խաղից հետո նա տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», սակայն ավելի ուշ վարձավճարով հանդես եկավ «Լիոնում», որտեղ հաջող մրցաշրջան անցկացրեց։ Այդ ելույթները համոզեցին Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին նրան ընդգրկել աշխարհի առաջնության հայտացուցակում։

Իբրահիմ Մբայե (Սենեգալ)

18-ամյա հարձակվողը այս տարի դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի պատմության ամենաերիտասարդ սենեգալցի գոլահարը։ Նա կրթություն է ստացել ՊՍԺ-ի ակադեմիայում, 16 տարեկանում նորամուտն է նշել Ֆրանսիայի առաջնությունում, իսկ հետագայում խաղացել է նաև Չեմպիոնների լիգայում։

Քենդրի Պաես (Էկվադոր)

19-ամյա հարձակողական կիսապաշտպանը վաղուց համարվում է Էկվադորի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ «Չելսին» նրա տրանսֆերի շուրջ համաձայնության էր հասել դեռ 2023 թվականին։ Հետագայում նա վարձավճարով հանդես եկավ «Ստրասբուրգում», իսկ այժմ խաղում է արգենտինական «Ռիվեր Փլեյթում»։ Պաեսը հայտնի է իր տեխնիկայով, արագությամբ և սուր դրիբլինգով։ Այս երիտասարդ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ԱԱ-2026-ում իր անունը գրել ֆուտբոլի մեծ բեմում և համալրել այն աստղերի շարքը, որոնց կարիերան սկսվել է հենց աշխարհի առաջնությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում