Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իր վրա ճնշում է գործադրել՝ սահմանափակելու Իսրայելի պատասխան գործողությունները Իրանի հրթիռային հարձակումից հետո։
Ինչպես հաղորդում է Ynet-ը, Թրամփը հետաքրքրվել է, թե արդյոք հարձակումից իսրայելցիներ են զոհվել, ինչին ի պատասխան՝ Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ չէ ընդունել մի հավասարում, ըստ որի՝ Իսրայելը պետք է պատասխանի միայն մարդկային զոհերի դեպքում։
Վարչապետը շեշտել է, որ իր տարածքի վրա ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը պատասխան հարված կհասցնի։ Անդրադառնալով Վաշինգտոնից կախվածության վերաբերյալ մտահոգություններին՝ Նեթանյահուն նախարարներին հիշեցրել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է։









































