Monday, 22 06 2026
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը

ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը, որը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ.

«2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, որոնք ժողովրդավարական գործընթացների և հասարակական մասնակցության կարևոր դրսևորում հանդիսացան և արտացոլեցին Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ անցկացնելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ միջազգային պարտավորություններին և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան։

Երկրի ամբողջ տարածքում բացվել էին 2,005 ընտրատեղամասեր, այդ թվում՝ 9 ընտրատեղամասեր, որոնք գործում էին քրեակատարողական հիմնարկներում։ Առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվել ընտրական ենթակառուցվածքների և ընթացակարգերի մատչելիության ապահովմանը՝ նպաստելով ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների մասնակցությանը։

Ընտրությունների անցկացմանը հետևում էին մեծ թվով տեղական և միջազգային դիտորդական առաքելություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել էր 13 տեղական դիտորդական կազմակերպությունների և ավելի քան 600 միջազգային դիտորդների 8 կազմակերպություններից, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի, ԱՊՀ-ի, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների։ Բացի այդ, ընտրություններին դիտորդի և այցելուի կարգավիճակով հետևել են Հայաստանում հավատարմագրված 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անդամներ, ինչպես նաև 14 օտարերկրյա ընտրական կառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Ընտրական գործընթացը նաև լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։ Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել էին 71 տեղական լրատվամիջոցներ և շուրջ 180 օտարերկրյա լրագրողներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկվել էր 2,505,228 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցել է ընդամենը 1,477,736 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ երեք քաղաքական ուժ հաղթահարել է ընտրական շեմը և ներկայացված կլինի Ազգային ժողովում։ Այդ ուժերն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է խորհրդարանական մեծամասնություն և կձևավորի Հայաստանի Հանրապետության հաջորդ կառավարությունը։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները, Ընտրական օրենսգրքին համապատասխան, վերջնականացվելու և պաշտոնապես հաստատվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2026թ. հունիսի 14-ին։

Պարոն նախագահ,

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններում նշվել է, որ Հայաստանի ընտրողներին տրվել է և նրանք օգտվել են իրական ընտրություն կատարելու հնարավորությունից՝  պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված ընտրական գործընթացում՝ կենսունակ և բազմակարծիք քաղաքական միջավայրում։ Հայաստանը բարձր է գնահատում իր համագործակցությունը ԺՀՄԻԳ-ի և այլ միջազգային դիտորդական առաքելությունների հետ և բարեխղճորեն կդիտարկի բոլոր այն առաջարկությունները, որոնք ուղղված են ընտրական գործընթացների, ժողովրդավարական հաստատությունների և հանրային վստահության հետագա ամրապնդմանը։

Հարգելի գործընկերներ, այս ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ինչպես Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների դիմակայունությունը, այնպես էլ՝ այն մարտահրավերները, որոնց առավել հաճախ են սկսել բախվել ժողովրդավարությունները ԵԱՀԿ ամբողջ տարածքում։ Ինչպես ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը, Հայաստանում ընտրությունն իրականացել են օտարերկրյա աննախադեպ միջամտության և ճնշումների պայմաններում։ Ընտրական ամբողջ ժամանակահատվածում ակտիվորեն կիրառվել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություն (FIMI), ապատեղեկատվական արշավներ, կիբեռանվտանգությանն առնչվող սպառնալիքներ և այլ հիբրիդային գործողություններ՝ ուղղված հանրային կարծիքի վրա ազդեցության գործադրմանը, ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության խաթարմանը և հասարակության բևեռացմանը։ Հայաստանը բարձր է գնահատում համախոհ գործընկերների բազմակողմանի աջակցությունը, գերազանց համագործակցությունը և ցուցաբերած օժանդակությունը։

Կարևոր է նշել, որ նշված գործողությունները չեն դադարել քվեարկության ավարտից հետո։ Դրանք շարունակվում են հետընտրական շրջանում՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, թուլացնել հանրային վստահությունը ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և խորացնել հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։ Այս սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդումը շարունակում է կարևոր խնդիր մնալ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների համար։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել իր ժողովրդավարական հաստատությունները, ապահովել օրենքի գերակայությունը և պաշտպանել ընտրական գործընթացի ամբողջականությունը։ Այս ընտրությունները ևս մեկ կարևոր քայլ են երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին և վերահաստատում են Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև իր քաղաքացիների ինքնիշխան իրավունքին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով որոշելու իրենց ապագան։ Ընտրությունների արդյունքները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ցուցաբերված աջակցությունը հստակորեն արտահայտում են Հայաստանի ժողովրդի կամքը՝ շարունակելու խաղաղության և բարեկեցության ուղին»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում