Monday, 22 06 2026
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Որոշումն ընդունվել է ՀՌՀ-ի՝ հունիսի 12-ի նիստի արդյունքներով։

Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց․

1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

2. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

3. «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 18 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

4. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 20 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Եգոր Տիլպունովը:

«Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և վերջնական եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը որոշել է հրապարակել ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ վերջնական եզրակացությունը։

Այնուհետև Հանձնաժողովը որոշել է հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովը մայիսի 17-ին իրականացրել է «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագրի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։ Միաժամանակ վերոնշյալ քաղաքական գովազդը չի ներառել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ։

ՀՌՀ-ն որոշեց «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտելու համար կիրառել 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 400․000 ՀՀ դրամով, նաև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները խախտելու համար կիրառել գրավոր նախազգուշացում:

Հանձնաժողովը մայիսի 21-ին իրականացրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի մայիսի 20-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։

Ըստ արձանագրության` «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։

Հանձնաժողովը որոշել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում»,– ասված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում