Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Տիմոտի Բրեդլին (29-0-0) պարտության մատնեց երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պիկյաոյին (54-4-2)` վերջինիս զրկելով տիտղոսից:
Մենամարտը կայացավ Լաս-Վեգասում (ԱՄՆ) և տևեց 12 ռաունդ: Բրեդլին հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ (115:113, 115:113, 113:115): Այդ մասին հաղորդում է Boxingscene-ն:
Հիշեցնենք, որ ռևանշը կկայանա նոյեմբերի 10-ին: