«Մայամի»-ի ռմբարկու Լեբրոն Ջեյմսn արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆ փուլի «Բոսթոն»-ի դեմ երրորդ եզրափակիչ խաղում վաստակել է 34 միավոր և 8 անդրադարձի տիրել:
Այդպիսով, կանոնավոր առաջնության MVP-ն դարձավ НБА–ի պատմության մեջ 5-րդ խաղացողը, ում հաջողվել է իր ակտիվում գրանցել նվազագույնը 30 միավոր և 8 անդրադարձի տիրել կոնֆերենցիայի եզրափակչի առաջին 3 հանդիպումներում: Այդ մասին են տեղեկացնում ամերիկյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ նման նվաճումներ են գրանցել նաև Ուիլթ Չեմբերլենը, Կարիմ Աբդուլ-Ջաբարը, Թիմ Դանկանը, Ամարա Սթաուդմայրը: