Haber Türk-ի փոխանցմամբ՝ մեկ ամիս առաջ Իսրայելի կառավարությունը դեսպաններից մեկի միջնորդությամբ առաջարկ է արել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ տուժած թուրքերի ընտանիքներին:
Համաձայն իսրայելական առաջարկի՝ Ստամբուլում գտնվող հրեական հիմնադրամներից մեկը պետք է տուժածների ընտանիքներին հատկացներ 6 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում: Բացի այդ, Իսրայելի կառավարությունը հայտնել է, որ պատրաստ է տվյալ միջադեպի համար ներողություն խնդրել տուժածների ընտանիքներից (բայց ոչ պետությունից):
Իսրայելի կառավարությունը տուժածների ընտանիքներին առաջարկել է այս ամենի դիմաց հետ վերցնել իրենց ազգային ու միջազգային դատական հայցերը: Սակայն տուժածների փաստաբան Արըթուրքը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ այդ առաջարկը բարոյական չէ, քանի որ պետությանը դուրս է թողնում տվյալ իրավիճակից, և որ իրենք չեն գնա պետության շրջանցման ճանապարհով: