Պաշտպան Ժերեմի Լինը, որը ընթացիկ մրցաշրջանն անցկացրել է «Նյու-Յորք»-ի կազմում, կարող է իր մարզական կարիերան շարունակել «Փորթլենդ»-ում ազատ գործակալի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է բասկետբոլիստի ներկայացուցիչ Ռոջեր Մոնթգոմերին:
«Առայժմ վաղ է խոսել այն թիմերի մասին, որոնցում Լինը կարող է հայտնվել: Երբ ժամանակը գա, մենք կքննարկենք բոլոր հնարավոր տարբերակները: Ես ավելի շատ համակրում եմ «Փորթլենդ»-ին: Այդ ակումբը պատրաստվում է փոփոխություններ կատարել առաջիկա ամռանը, կտեսնենք` ինչպես կստացվի»,- Մոնթգոմերիին մեջբերում է ամերիկյան մամուլը:
Նշենք, որ 23-ամյա Լինն անցած մրցաշրջանում մեկ խաղում միջինում վաստակել է 14.6 միավոր, կատարել 6.2 փոխանցում և տիրել 3.1 անդրադարձի: Բասկետբոլիստը բաց է թողել փլեյ-օֆֆ փուլը ծնկան հոդի վնասվածքի պատճառով: