NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Առաջին տեղում է «Բոսթոն»-ի խաղարկող Ռաջոն Ռոնդոյի տիրած անդրադարձը և դրան հաջորդող հիանալի փոխանցումը «Ֆիլադելֆիա»-ի հետ խաղում:
Հանդիպումն ավարտվել է 92:83 հաշվով` «Ֆիլադելֆիա»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Բոսթոն»-ի ներկայացուցիչ Փոլ Փիրսը, որը վաստակել է 24 միավոր և տիրել 6 անդրադարձի: