Աշխարհի երկակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, որ հանդես է գալիս «Ֆերրարի»-ի կազմում, հուսով է, որ թիմը մեծ առաջընթաց կունենա Իսպանիայի Գրան պրիի ժամանակ:
«Բարսելոնայում ցանկանում ենք լավ հանդես գալ: Մենք մի շարք նորամուծություններ ունենք F2012-ում, որոնց մի մասը փորձարկել ենք Մուջելոյի ավտոարշավի ժամանակ, իսկ մյուս մասը կփորձարկենք ուրբաթ օրը տեղի ունենալիք ազատ ավտոարշավում: Առաջին 4 մրցավազքերում մենք կարողացանք նվազագույնի հասցնել մեր կորուստները և այժմ պետք է փոխենք իրավիճակը: Բայց եթե նույնիսկ դա մեզ չհաջողվի, ամեն ինչ կորած չէ:
Մեզ համար կարևորն առաջընթացն է: Սկզբում Բարսելոնայում, հետո` Մոնրեալում, Վալենսիայում… Մրցաշրջանը բավականին երկար է, առջևում մեզ 16 ավտոարշավ է սպասվում: Պետք է շարունակենք օր ու գիշեր աշխատել»,- Ալոնսոյին մեջբերում է թիմի պաշտոնական կայքը: