NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Առաջին տեղում է «Քլիփփերս»-ի հարձակվող Բլեյք Գրիֆֆինի` «Մեմֆիս»-ի հետ խաղում կատարած հիանալի դանկը:
Հանդիպումն ավարտվել է 101:97 հաշվով` «Քլիփփերս»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Բլեյք Գրիֆֆինը, ով վաստակել է 30 միավոր, տիրել 5 անդրադարձի և կատարել 7 արդյունավետ փոխանցում:










































