Թբիլիսիի մետրոյի Դիդուբե կայարանում երիտասարդ կին է մահացել՝ ռելսերի վրա ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են։ Միջադեպի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր գնացքների երթևեկությունը «Վոկզալնայա Պլոշչադ» և «Ախմետելի թատրոն» կայարանների միջև։ Ավելի ուշ մետրոյի աշխատանքը վերականգնվել է և այժմ իրականացվում է բնականոն ռեժիմով։










































