Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ընդարձակ հոդվածով անդրադարձել է հայ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Պարբերականը հրապարակման մեջ կենտրոնացել է գործարարի քաղաքական դիրքերի թուլացման, նրա դեմ հարուցված քրեական գործերի և Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի մեգանախագծի վրա։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի առանցքային շեշտադրումները.

Մասնավոր կենդանաբանական այգին և ցուցադրական հարստությունը

Բրիտանական պարբերականն իր հոդվածը սկսում է Երևանի ծայրամասում գտնվող Ծառուկյանի ընդարձակ կալվածքի նկարագրությամբ՝ այն համարելով Հայաստանի ամենաէքսցենտրիկ գործարարի ճաշակի և ցուցադրական հարստության վառ օրինակ։ The Guardian-ի լրագրողն առանձնացնում է գործարարի մասնավոր կենդանաբանական այգին, որտեղ ցանկապատերի ու վանդակների հետևում պահվում են վեց վագր, երեք առյուծ և ալիգատորներ։

Հոդվածագիրը հատուկ անդրադառնում է նաև կալվածքի ճաշասենյակում ցուցադրված խրտվիլակների հարուստ հավաքածուին՝ հետևի թաթերի վրա կանգնած սպիտակ վագրեր, արծիվ, հատակին փռված արջի և գայլի մորթիներ։ Պարբերականը փաստում է, որ, ինչպես հպարտությամբ նշել է սեփականատերը, այդ բոլոր կենդանիներին անձամբ ինքն է խփել։ Ըստ հրապարակման՝ Ծառուկյանի հարստության նմանօրինակ ցուցադրությունները վաղուց դարձել են տեղական բանահյուսության առարկա։

Հիսուսի արձանը՝ որպես Հայաստանի «նոր բրենդ»

Անդրադառնալով Երևանին նայող 2500 մետր բարձրությամբ լեռան գագաթին կառուցվող արձանին՝ The Guardian-ը նշում է, որ 101 մետր բարձրությամբ հուշարձանը տեսանելի է լինելու մայրաքաղաքի մեծ մասից։ Ծառուկյանը պարբերականին տված հարցազրույցում նշել է. «Սա լինելու է Հայաստանի այցեքարտը։ Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ տարեկան 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայր:

Պարբերականը, սակայն, ընդգծում է նախագծի շուրջ առկա հակասությունները.

Եկեղեցու դիրքորոշումը. Հայ Առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա մասշտաբներն ու ոճը չեն համապատասխանում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթներին (վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր):

Բնապահպանների ահազանգը. Ակտիվիստները նախազգուշացնում են, որ շինարարությունը կարող է տևական վնաս հասցնել Հատիսի բնական լանդշաֆտին։ Ծառուկյանն անտեսել է այս առարկությունները՝ պնդելով, որ նախագիծը չափազանց նշանակալից է դարձել այն լքելու համար:

Բացի այդ, Ծառուկյանը հայտնել է, որ մոտակայքում արդեն սկսվել է ևս մեկ մեգանախագծի՝ 134 մետր երկարությամբ հսկայական Նոյյան տապանի շինարարությունը։

Քաղաքական անկում և հարկային մեղադրանքներ

Վերլուծելով Ծառուկյանի քաղաքական դիրքերը՝ հոդվածագիրն արձանագրում է, որ երկու տասնամյակ շարունակ Հայաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող գործչի դիրքերն անկում են ապրում: Վերջին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը հավաքել է անցողիկ շեմից պակաս՝ 4%-ից ցածր ձայն (արդյունքը վիճարկվում է դատարանում)։

The Guardian-ը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև առկա կոնֆլիկտի մասին։ Նշվում է, որ Փաշինյանը բազմիցս ներկայացրել է Ծառուկյանին որպես կոռումպացված հին կարգերի խորհրդանիշ։ Պարբերականը շեշտում է հունիսի 7-ի ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները. Փաշինյանի ելույթից անմիջապես հետո քննիչները ժամանել են Ծառուկյանի կալվածք՝ հարկային իրավախախտումների մեղադրանք առաջադրելու համար։

Անդրադառնալով երկրից փախչելու փորձի մասին տեղական մամուլի հրապարակումներին՝ Ծառուկյանը The Guardian-ին հայտնել է, որ մեղադրանքներն անհիմն են, և ինքը պարզապես կարճ ուղևորություն էր ծրագրել դեպի ԱՄԷ, սակայն իրեն թույլ չեն տվել մեկնել, որից հետո վերադարձել է տուն։ Գործարարը վստահեցրել է, որ քրեական գործերը չեն կարող խափանել իր շինարարական ծրագրերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում