Աթենքի Ակրոպոլիս այցելողները 220 տարի անց առաջին անգամ կարող են տեսնել Պարթենոնի արևմտյան կողմը գրեթե ամբողջական տեսքով։ Սա այն տեսարանն է, որը առաջինը տեսնում են այցելուները՝ մուտք գործելիս հնագույն հուշարձան։
Պարթենոնը ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող հուշարձան, անցյալ տարի ընդունել է մոտ 4.6 միլիոն այցելու։ Երկարաժամկետ վերականգնման նախագծերը նպատակ ունեն վերացնել պատերազմի, եղանակային պայմանների և թալանի հետևանքով առաջացած վնասները, այդ թվում՝ արևմտյան կողմի խաթարված կառուցվածքը։
Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության ծրագրի շրջանակում և մաս է կազմում 1975 թվականից շարունակվող լայնածավալ վերականգնման գործընթացի։










































