Marvel-ը ներկայացրել է «Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլերը։ Տեսահոլովակի հրապարակումը համընկել է ֆիլմի տոմսերի վաճառքի մեկնարկի հետ։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 31-ին։
«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը պատմում է Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլի մասին։ «Սարդ-մարդը․ Ճանապարհ չկա դեպի տուն» ֆիլմի իրադարձություններից չորս տարի անց նա շարունակում է պաշտպանել Նյու Յորքը հանցագործներից, մինչդեռ իր մտերիմներն ամբողջությամբ մոռացել են նրա գոյության մասին։ Գլխավոր դերերում կրկին հանդես են գալիս TԹոմ Հոլլանդը, Զենդայան և այլք։









































