Ուկրաինան կարող է 20 մլրդ կուբամետր գազի փոխարեն 3 անգամ շատ, այսինքն՝ 60 մլրդ կուբամետր գազ արտադրել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նա նաև պատմել է նոր ենթակառույցների ստեղծման ծրագրերի մասին և մեկնաբանել է Եվրո-2012-ը բոյկոտելու հայտարարությունները:
§Մենք և՛ գազ ունենք, և՛ նավթ, ի դեպ, ոչ թե Հյուսիսային բևեռում, այլ Ուկրաինայի կենտրոնում: Էլ ինչ է մեզ պետք: Մեզ ժամանակ և փող է հարկավոր, որպեսզի բացահայտենք այդ վայրերը: Այդ ժամանակ կունենանք մեր 60 մլրդ կուբամետր գազը ու ոչ մեկից կախված չենք լինի»,- ասել է Ազարովը:
Նա ընդգծել է, որ չնայած բոյկոտի բոլոր կոչերին, Եվրո-2012-ը անցնելու է Ուկրաինայում և տոն է դառնալու ամբողջ երկրի համար:
§Մենք միջոցներ ենք գտել, մարզադաշտ, օդանավակայան, ճանապարհներ, կամուրջներ ենք կառուցել, հիվանդանոցներ ենք կարգի բերել, իսկ մեզ հիմա ասում են բոյկոտի մասին: Ինչպես դրան վերաբերվել», նշել է Ուկրաինայի վարչապետը: