Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Ինչ են մտածել Լուկաշենկոն ու Ալիեւը. «պիկանտ» իրավիճակ Երեւանի համար

Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի եւ Կովկասի անվտանգության հարցերով, Մինսկում ՌԴ նախագահ Պուտինին ընդունելով ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Նա հայտարարել է, որ առաջարկները լրջորեն քննարկել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Ըստ ամենայնի, Պուտինը հենց այդ առաջարկների համար էլ ժամանել է Մինսկ:

Լուկաշենկոն Բաքվում էր մի քանի օր առաջ, որտեղ նա Ալիեւին «հռչակեց» ռեգիոնի լիդեր, ըստ ամենայնի ոչ առանց Պուտինի համաձայնության: Լուկաշենկոն հայտարարեց, որ Կովկկասի կայունության պատասխանատվությունն այժմ Բաքվի վրա է, որովհետեւ այն ռեգիոնի լիդերն է: Փաստորեն, ՀԱՊԿ անդամ Լուկաշենկոն ազդարարեց, որ կազմակերպությունը չէ կովկասյան ռեգիոնի կայունության պատասխանատուն, այլ ՀԱՊԿ ոչ անդամ Ալիեւը: Թե՞ Լուկաշենկոյի առաջարկները ներառում են Ադրբեջանին ՀԱՊԿ որեւէ կարգավիճակի շնորհում:

Սա դժվար է պատկերացնել, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն իր բանակը արդիականացրել է ՆԱՏՕ ստանդարտով, իսկ շաբաթներ առաջ էլ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից ստացել է դրվատանք այդ առնչությամբ, նաեւ հետագա գործընկերության հավաստիք: Մյուս կողմից, Ալիեւի քաղաքականությանը բնորոշ կլինի՝ ՆԱՏՕ հետ աշխատելուն զուգահեռ, դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում: Առավել եւս, որ այդ թեման շրջանառվել է շատ վաղուց: Ընդ որում, այստեղ բավականին «պիկանտ» վիճակ է Հայաստանի համար։ Երեւանը հայտարարել է, որ սառեցնում է հարաբերությունը ՀԱՊԿ-ի հետ, նաեւ հայտարարել է, որ դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը:

Եթե առաջանա Ադրբեջանի կարգավիճակի հարց, ապա Երեւանը հայտնվելու է երկիմաստ վիճակում: Մի կողմից մերժելու համար պետք է «ապասառեցնի» իր վարքը, իսկ մյուս կողմից էլ՝ առանց Երեւանի հնարավոր չէ որեւէ մեկին տալ որեւէ կարգավիճակ, ՀԱՊԿ որոշումները կայացվում են կոնսենսուսով: Եթե Երեւանը տորպեդահարի Ադրբեջան-ՀԱՊԿ հարաբերության «իրավականացման» որեւէ գաղափար, ապա դա փաստացի կարող է բերել լարվածության Հայաստան-Ադրբեջան գործընթացում, դառնալով Ադրբեջանի համար Երեւանին «ապակառուցողականության» դիտողություն ներկայացնելու եւ այդպիսով իր ախակառուցողականությունը արդարացնելու առիթ:

Եթե Երեւանն ընդառաջի, ապա կստացվի, որ ապասառեցնում է իր անդամությունը ՀԱՊԿ-ում, ինչը կլինի նոր իրավիճակ: Սա իհարկե մի վարկած է, թե ինչ կարող է մտածած լինել Լուկաշենկոն կամ Ալիեւը, որը այժմ փոխանցում են Պուտինին: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ հանկարծ հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Մոսկվա են կանչում Հայաստանում դեսպան Կոպիրկինին: Այդպիսի որոշումներ կայացվում են թերեւս երկու դեպքում, եթե՝ կամ լուրջ կոնֆլիկտ կա տվյալ երկրի հետ, կամ՝ կայացվելու է բավականին էական որոշում, այդ երկրին առնչվող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում