Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Ավագանու անդամի առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել. Հայրապետյանը կանցնի սուտ մատնության գործով

2024թ․ հունվարի 17–ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որով իրականացվել է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։ Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում Ն․ Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Արդյունքում՝ բացի տուժող Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Ն․ Հայրապետյանին առևանագելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում կատարված ՍԵԿՏ հարցմամբ պարզվել է, որ Ն․ Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։
Քանի որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ (եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը) վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին։

Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում