Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ որոշել է Իսպանիայի հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների բնակիչներին: Այս մասին հաղորդում է Կացի գրառումը X սոցիալական հարթակում։

«Ես որոշում եմ ընդունել թույլ չտալ Իսրայելում Իսպանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության և պաղեստինցիների միջև կապը, ինչպես նաև Երուսաղեմում իսպանական հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանանի արևմտյան ափի պաղեստինցիներին», – գրել է Կացը:

Նրա խոսքով՝ այս միջոցը պատասխան է Իսպանիայի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելուն, ինչպես նաև Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի` «ազատագրել Պաղեստինը գետից մինչև ծով» կոչին։

Մայիսի 22-ին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան որոշում են ընդունել ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։ Այս քայլից հետո Իսրայելի ԱԳՆ-ն այդ երկրների դեսպաններին հետ է կանչել խորհրդակցությունների համար։

Ներկայում Պաղեստինը ճանաչում է 146 երկիր, որոնցից ութը եվրոպական են՝ Բուլղարիա, Հունգարիա, Կիպրոս, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա և Շվեդիա։ Բացի այդ, Պաղեստինը ճանաչում են բոլոր արաբական երկրներն ու պետությունները, որոնք կապված են Չմիացած երկրների շարժման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում