Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Մակրոնը դատապարտել է Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ զինադադարից հրաժարվելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկից հրաժարվելու համար: Ինչպես գրում է The Hill-ը, Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի մերժումը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ նա «պատրաստ չէ խաղաղության»․

«Սա կարևոր պահ է իրավիճակը պարզաբանելու համար, քանի որ մինչ այժմ ամեն շաբաթ նախագահ Պուտինը հայտարարում էր, որ պատրաստ է խաղաղության»․ ասել Է Մակրոնը․ «Բայց հիմա, երբ Պուտինը խաղաղության կոնկրետ առաջարկ ունի, մերժում է այն։ Այնպես որ, աշխարհում բոլորի համար ակնհայտ է, որ հենց նա է որոշել պատերազմ սկսել և պատրաստ չէ խաղաղության», – ասել Է Մակրոնը:

Նա ասել է, որ կարևոր է համարում Օլիմպիադան օգտագործել որպես խաղաղության հաստատման գործում առաջընթացի հասնելու պահ և «առավելագույն ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր որոշել են պատերազմ սկսել»՝ նկատի ունենալով Պուտինին:

Մակրոնը նաև ասել է, որ Օլիմպիադան կարող է «շատ լավ հնարավորություն» դառնալ Չինաստանի հետ կապեր հաստատելու և խաղաղության հասնելու ուղղությամբ համատեղ աշխատելու համար․

«Տեսեք, ինձ համար զինադադարը վերջնական նպատակ չէ։ Կայուն խաղաղություն՝ սա է վերջնական նպատակը», – ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ շատ կարևոր է օգտագործել այդ «պատուհանը» օլիմպիական խաղերի ժամանակ։

Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կմեկնարկեն այս ամառ՝ հուլիսի 26-ին: Մակրոնը վաղուց է պնդում հրադադարի մասին, որը, ինչպես նա նշել է, օլիմպիական խաղերի անցկացման վաղեմի ավանդույթի մի մասն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում