Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Վիկտոր Օրբանը լիազորվա՞ծ է հայտարարելու

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը  Kossuth ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է, որ «Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում»-Բուդապեշտից հաղորդում է ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը: Օրբանի գնահատմամբ՝ «տեղեկատվական նախապատրաստություն է  ընթանում, ինչի վկայություն են մամուլի հրապարակումները եւ քաղաքական գործիչների հայտարարությունները»: Politico-ի խմբագրականը սրված ուշադրություն է դարձրել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի այն մտքին, որ «Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչ զինատեսակներ եւ երբ օգտագործի եւ ինչ խնդիրներ լուծի»:

Խոսքն այն մասին է, որ մինչ այս պահը Միացյալ Նահանգները Կիեւին արգելում է իր տրամադրած հեռահար սպառազինությունները գործածել Ռուսաստանի խորքային տարածքներում ռազմական թիրախների դեմ: Բլինքենի տեսակետը պաշտպանել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը: Ու թեեւ Պենտագոնից հակադարձել են, բայց արեւմտյան մամուլում կայուն տպավորություն կա, որ «ամերիկյան հրթիռները կարող են հասնել մինչեւ Դոնի Ռոստով»:

Մի քանի ամսվա դադարից հետո մասիսի 24-ի վաղ առավոտյան Կիեւում օդային տագնապ է հնչեցվել: Անցյալ շաբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւն զգուշացրել է, որ «սանիտարական գոտին կարող է հասնել Լեհաստանի սահմանին»: Մայիսի 24-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը կոշտ քննադատել է Մոլդովայի իշխանություններին, նրանց համարել «անգործունակ»: Բորտնիկովի գնահատմամբ՝ «ՆԱՏՕ-ն Մոլդովային ներքաշում է Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ»:

Ո՞վ է ում դեմ պատերազմի նախապատրաստվում: Միջազգային մամուլում տեսակետ կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ձեւավորում է Արեւելյան Եվրոպայի ռուսամետ առաջնորդների ակումբ, որի կուրացիան վերապահվելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին»: Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ մահափորձի խորքային պատճառ է համարվում նրա կողմից ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքը: ՌԴ ԱԴԾ տնօրենը Մոլդովայի մասին պատահաբար չի խոսել.աշնանն այնտեղ նշանակված են նախագահական ընտրություններ: Ըստ դիտարկումների՝ հանրային տրամադրությունները «հիսուն-հիսուն են»: Դա մի իրավիճակ է, երբ ցանկացած պահի կարող են քաղաքացիական բախումներ սկսվել:

Բայց Արեւելյան Եվրոպայի «ռուսաստանամետ ակումբի նախագիծը» Հայաստանի համար մարտահրավեր է այն առումով, որ այդ երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Սերբիայի հետ սերտ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանը: Ո՞րն է այդ հարաբերություններում Ալիեւի դերը եւ ինչքանո՞վ է դա համաձայնեցված Ռուսաստանի հետ կամ գուցե՝ Մոսկվայից հրահանգավորված: Չափազանց զգայուն է Վրաստանի պարագան: Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ հանձնակատարներից մեկն իրեն «սպառնացել է Ֆիցոյի ճակատագրով»: Սա կամ բաց դիմակայության խոստովանություն է, կամ՝ անոնս:

ՌԻԱ-Նովոստին գրում է, որ ՌԴ նախագահ Պուտինն այցելում է Բելառուս, որտեղ քննարկելու է անվտանգության հարցեր՝ ներառյալ «մարտավարական միջուկային զենքի կիրառման սցենարով զորավարժություններին Բելառուսի մասնակցությունը»: Բելառուսի նախագահը երկու օր՝ մայիսի 16-17-ին գտնվել է Ադրբեջանում: Շատ մեծ է հավանականությունը, որ նա Իլհամ Ալիեւին Վլադիմիր Պուտինից ուղերձ է փոխանցել եւ պատասխանը ՌԴ նախագահին կփոխանցի Մինսկում:

ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովն ասել է, որ ՆԱՏՕ-ն «ռեսուրսներ է կուտակել, եւ  հետխորհրդային տարածքում իրավիճակը մնում է անկայուն»: Հունգարիայի վարչաետ Վիկտոր Օրբանն ու՞մ կողմից է լիազորված հայտարարելու, որ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում: Հունգարին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ է: Պատերազմի դեպքում Բուդապեշտը պետք է ենթարկվի Հյուսիս-ատլանտյան դաշինքով ստանձնած պարտավորություններին, բայց Օրբանը, կարծես, իր երկիրը դուրս է դնում Ռուսաստանի հետ ենթադրյալ բախման դաշտից: Ի՞նչ առնչություն կամ փոխկապակցվածություն կա Օրբանի հայտարարության եւ հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի «էքսպանսիայի» մասին ՌԴ ԱԴԾ տնօրենի խորքային գնահատման միջեւ: Հայաստանը Հարավային Կովկասում մենա՞կ է մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում