«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերը մտահոգված է Արյեն Ռոբենի դիրքորոշման պատճառով:
«Ռոբենը գիտակցում է, թե ինչ է իրեն սպասվում այստեղ՝ «Բավարիա»-ում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, նա ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի: Դա բխում է երկու կողմերի շահերից:
Գիտեմ, որ Արյենը զայրացած է, քանի որ ես նրան հաճախ քննադատության եմ ենթարկում, բայց նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ: Ես Ռոբենի ֆանատն եմ: Նման ֆուտբոլիստն անփոխարինելի է ցանկացած պարագայում: Վերջին մրցաշրջաններում Արյենը բազմաթիվ կարևոր գոլեր է հեղինակել, որոնք ազդեցություն են ունեցել հանդիպման արդյունքի վրա»,- Կայզեր Ֆրանցին մեջբերել են գերմանացի լրագրողները:





































