ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 100 տոկոսանոց մաքսատուրք կսահմանի ֆրանսիական գինիների և շամպայնի նկատմամբ, եթե Ֆրանսիան չչեղարկի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված 3-տոկոսանոց թվային հարկը։ Թրամպն այս նախազգուշացումն անձամբ փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Վեճի կենտրոնում ֆրանսիական այն օրենքն է, որը 3 տոկոս հարկ է սահմանում Ֆրանսիայում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հասույթի նկատմամբ։ Ֆրանսիական կողմը, մինչդեռ, ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ գինիների արտահանման մաքսատուրքերը մինչև զրոյական մակարդակի նվազեցնելու շուրջ։
Հարցը կքննարկվի հունիսի 15-ին՝ Էվիան-լե-Բենում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ տեղի կունենա Թրամպի և Մակրոնի հանդիպումը։ Ալկոհոլը ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքներից է, և մաքսատուրքերի հնարավոր կտրուկ բարձրացումը լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում ֆրանսիական արտադրողների համար։








































