Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ

2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը:

Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (1901–1996 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար: Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։ 1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։ 1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։

1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953–1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը: 1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը: Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ: Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:

Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները: Դարձերես՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը։ Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում