Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր հատել է 3000-ի շեմը։ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը:

«Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական գործընթացներում ընտրակաշառքի գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են վկայում դրա մասին: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերն անցնում են 100-ը»,- ասաց նա:

Արդարադատության նախարարի խոսքով՝ իրավապահ համակարգը ևս պետք է հավասարակշռված մոտեցում ունենա գործերի նկատմամբ, թե որ դեպքում է մարդուն տանում կալանքի, որ դեպքում՝ տնային կալանքի։

«Այսօր մեր համակարգում չգրված օրենքներ են գործում, որոնք օբյեկտիվ պատճառներ ունեն, բայց մենք փորձում ենք ամեն ինչ տանել դեպի ստանդարտ։ Երբ ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, տեսանք, որ հինգ տարի և ավելի կալանք կրող անձինք ունենք, ինչը մեզ համար անընդունելի փաստ է, և այդ ամենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախակի փոփոխությամբ»,- նշել է նա։

Նախարարը նշեց նաև, որ քննարկումներ են ընթանում 1000 հոգու համար նախատեսված նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու ուղղությամբ։ «Երկու տարբերակ ունենք, որոնք երկուսն էլ կապված են նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու հետ։ Մեկը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում առաջարկի մասին է, մյուսը ստանդարտ գործընթացն է. այսինքն՝ պետությունն ինքը կառուցի, և հիմա ֆինանսների նախարարության հետ փնտրում ենք ձեռնտու տարբերակ»,- հավելել է նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում