Friday, 19 06 2026
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից

«Նոթեյշնս» (Notations) երաժշտական լաբորատորիան արժանացել է միջազգային աննախադեպ հետաքրքրության․ Հայաստանում երկու շաբաթ ինտենսիվ ստեղծագործելու համար դիմել է գրեթե 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրից։

Հայաստանից և տարածաշրջանի երկրներից բացի, հայտեր են ստացվել Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայից, Ճապոնիայից, Նիգերիայից, Ավստրալիայից, Սիեռա Լեոնեից, Պերուից, Ինդոնեզիայից, Հնդկաստանից, Տրինիդադ և Տոբագոյից, Ռումինիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Կոտ դ’Իվուարից, Սինգապուրից, Վիետնամից և այլ երկրներից։

«Այս ցուցանիշը փաստում է, որ ընդամենը երկրորդ անգամ անցկացվող «Նոթեյշնս»-ը վերածվում է միջազգային ստեղծագործական հարթակի, որը միավորում է տարբեր մայրցամաքներից արվեստագետների, երաժիշտների, հետազոտողների, կատարողների և այլոց»,-ասվում է հաղորդագրության մեջ։

hosq հիմնադրամի կազմակերպած երաժշտական լաբորատորիան այս տարի կանցկացվի «Ծեսեր» (Rituals) խորագրի ներքո։ Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը տևող 12-օրյա լաբորատորիան նախատեսված է ձայնի, երաժշտության, տարբեր մեդիաների, ինստալյացիայի, պերֆորմանսի և հետազոտությունների ոլորտում աշխատող արվեստագետների համար։

Լաբորատորիայի համադրողական թիմի կազմում են կոմպոզիտոր, դաշնակահար և երգահան Արման Պեշտմալջյանը, շեփորահար Տիգրան Սուչյանը, կոմպոզիտոր, սրնգահար Արամ Հովհաննիսյանը, կոմպոզիտոր և էլեկտրոնային պրոդյուսեր Շահեն Խանդկարյանը (Shhau), էթնիկ/էլեկտրոնային կոմպոզիտոր և պրոդյուսեր Բեն Ուիլերը, DJ և պրոդյուսեր Հայկ Կարոյին և այլ ճանաչված մասնագետներ։

Նախաձեռնության կազմակերպիչները նշում են, որ Notations-ը հարթակ է, որտեղ արվեստագետները ոչ միայն ներկայացնում են իրենց աշխատանքը, այլ նաև միասին ապրում, հետազոտում և վերաիմաստավորում են ձայնի, տարածության և մարդկային ներկայության փոխհարաբերությունները։ Նրան համար այս տարվա թեման փորձ է հասկանալու, թե ինչպես են ծեսերը ձևավորում մեր հավաքական հիշողությունը, ինչպես են դրանք փոխանցվում ժամանակի ընթացքում և ինչ կերպ կարող են վերածվել ժամանակակից ստեղծագործական փորձառության։

Կազմակերպիչներն ուզում են ստեղծել միջավայր, որտեղ արվեստը դառնում է հաղորդակցության, վստահության, համատեղ ստեղծարարության և միավորման հնարավորություն։

Մասնակցության հայտերի ընդունման ավարտից հետո ընտրվելու է 65 մասնակից։ Մասնակիցների 70 տոկոսը լինելու են Հայաստանում գործող և բնակվող արվեստագետներ, իսկ 30 տոկոսը՝ միջազգային հյուրեր։

Լաբորատորիան կամփոփվի օգոստոսի 1-2-ը կայանալիք «Նոթեյշնս» երաժշտական փառատոնով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց ստեղծած աշխատանքները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում։ Փառատոնի ծրագիրը ներառելու է նաև համերգներ, դասախոսություններ, վարպետաց դասեր, տոնավաճառ և այլ հանրային միջոցառումներ։

2025 թվականին անցկացված առաջին «Նոթեյշնս»-ը միավորել էր 60 արվեստագետների և 22 համադրողների Հայաստանից և ինը այլ երկրներից։ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա իրականացված լաբորատորիայի արդյունքում ստեղծվել էր 37 նոր նախագիծ, վավերագրական ֆիլմ, վինիլային սկավառակ և վեց թվային երաժշտական թողարկում, իսկ երկօրյա փառատոնը հյուրընկալել էր ավելի քան 1000 այցելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում