Wednesday, 17 06 2026
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս

Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանի ու Սթիվ Սերիոյի՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստների այցի և հունիսի 15-17-ը Հայաստանում կազմակերպվող նախաձեռնությունների մասին։ Այցն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Այն ընդգծում է հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությունը և մարզական գերազանցության հասնելու, երիտասարդների համար լայն հնարավորություններ ապահովելու ու մեր ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Սա նաև ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Ազատություն 250» խորագրով իրականացվող նախաձեռնություններից մեկն է։

Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից և բազմակի մեդալակիր Ռ․ Հոլերմանը և պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակից ու եռակի ոսկե մեդալակիր Ս․ Սերիոն մարզումներ, պարապմունքներ, աշխատարաններ, վարպետության դասեր կանցկացնեն հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ Երևանում և Գյումրիում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որը տեղի կունենա հունիսի 17-ին Ազատության հրապարակում և բաց կլինի հանրության համար։

Ծրագիրը կազմակերպվում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի (ղեկավար՝ Հովհաննես Խզմալյան), Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

«Սպորտը մարդկանց համախմբելու, միավորելու, խոչընդոտները վերացնելու ու երիտասարդ սերնդին ոգեշնչելու եզակի ներուժ ունի։ Սթիվն ու Ռոզը լավագույնս ներկայացնում են ամերիկյան ոգին, տոկունությունն ու գերազանցությունը։ Հպարտ ենք նրանց հյուրընկալել Հայաստանում և հայ երիտասարդներին և մարզիկներին ներկայացնել նրանց անցած ուղին»,- ասել է ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթան Օսթինը։

ԱՄՆ պետքարտուղարության «Սպորտային բանագնացներ» ծրագրով ամերիկացի մարզիկներն ու մարզիչներն այցելում են օտարերկրյա պետություններ` որպես մշակութային դեսպաններ օգնելով խորացնելու փոխըմբռնումը, ամրապնդելու երկկողմ կապերը և ոգեշնչելու համայնքներին ամբողջ աշխարհում։

Միջոցառումների անցկացման վայրերի ու ժամերի մասին մանրամասներ կարող եք գտնել մեր Facebook-ի, Instagram-ի և X-ի էջերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում