Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխտնօրեն Նիկիտա Սիմոնյանն ասել է, որ Ադվոկատը մեծահոգաբար է վարվել, երբ որոշել է լքել Ռուսաստանի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ից հետո:
«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը զարմացած նրա որոշմամբ: Ինչպես ասում են՝ ազատին ազատություն: Չէ՞ որ հոլանդացին կատարել է իր գլխավոր պարտավորությունը՝ դուրս է բերել մեր հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա մարզչական կյանքի անբաժանելի մասն է. կամ քեզ ազատում են աշխատանքից, կամ դու ինքդ ես հեռանում: Ես ինքս էլ աշխատել եմ «Սպարտակ»-ում, հետո «Արարատ»-ում, այնուհետև «Չեռնոմորեց»-ում: Վալերի Լոբանովսկին մի լավ կենաց ուներ այս թեմայով. «Խմենք մեր՝ բացարձակ անհույս գործի հաջողության կենացը:»: Կրկնում եմ՝ սա կյանք է, և Ադվոկատը մեծահոգաբար է վարվել, իսկ մեր գործն է ամբողջ սրտով երկրպագել թիմին և նրան «Եվրո»-ում:
Մեր խաղացողները պրոֆեսիոնալներ են և կանեն ամեն ինչ արդյունքի հասնելու համար: Իսկ կստացվի, թե ոչ, դա ոչ ոք չի կարող ասել: Վստահ եմ, նրանք կբաժանվեն որպես ընկերներ:»,- ասել է Սիմոնյանը Спорт-экспресс-ին:




































