Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պատրաստ է երկարաձգել «Չելսի»-ի հետ պայմանագրի ժամկետը, եթե ցանկանան թիմի ղեկավարները:
«Ես շատ եմ սիրում «Չելսի»-ն և շատ կցանկանայի մնալ այստեղ՝ որքան հնարավոր է շատ, գոնե մեկ տարուց ավելի:
Ես ձգտում եմ նմանվել Ռայան Գիգսին և Փոլ Սքոուլսին՝ «Ման. Յունայթեդ»-ից: Ես ցանկանում եմ «Չելսի»-ի համար դառնալ այնքան կարևոր, որքան նրանք իրենց թիմի համար»,- Mirror-ի փոխանցմամբ՝ ասել է Լեմպարդը:






































