NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Նյու-Յորք»-ի հարձակվող Ամարե Ստաուդմայրի կատարած գեղեցիկ դանկը` «Շարլոտ »-ի հետ խաղում:
Հանդիպումն ավարտվել է 84:104 հաշվով` «Նյու-Յորք»-ի հաղթանակով: Այսպիսով` «Շարլոտ»-ը գրանցեց NBA-ի կանոնավոր առաջնության հակառեկորդ` մրցաշարի 66 խաղերում տանելով ընդամենը 7 հաղթանակ: