Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով այժմ գլխավորում է «Պալմեյրաս»-ը, հեռուստահաղորդման ժամանակ խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Նա համաձայնեց Ռոնալդուի այն կարծիքի հետ, որ տրիբունաների սուլոցը այդ մարդկանց նախանձի արդյունքն է:
«Ռոնալդուն միգուցե և դուրեկան չէ շատ մարդկանց, քանզի նա մեծագույն ֆուտբոլիստ է, հիանալի արտաքին ունի և բոլոր կանայք կցանկանային նրա անկողնում հայտնվել: Հասկանալի է, որ նրան նախանձում են: Ռոնալդուի կյանքի միակ խնդիրը Մեսսին է: Եթե չլիներ արգենտինացին, ապա Ռոնալդուն 5 տարի անընդմեջ կհռչակվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Ռոնալդուն նաև խաղադաշտից դուրս հիանալի անձնավորություն է, լավ ընկեր ու իսկական պրոֆեսիոնալ», – Sport TV Arena հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սկոլարին:










































