«Ֆորմուլա-1»-ի «Զաուբեր» թիմի հովանավոր կարող է դառնալ լոնդոնյան «Չելսի»-ն, որի սեփականատերն է Ռոման Աբրամովիչը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Իսպանիայի Գրան պրիից առաջ շվեյցարական թիմը կհայտնի այդ մասին: Նոր հովանավորի գալով «Զաուբեր»-ի բոլիդի վրա «Չելսի»-ն հիշեցնող լոգոտիպ կավելանա:
Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի Չինաստանի Գրան պրիի ժամանակ «Զաուբեր»-ի բոլիդի վրա փակցված էր «Out of BLUE» լոգոտիպը: Հասկանալի է, որ դա հենց «Չելսի»-ն հիշեցնող լոգոտիպն է, քանզի Անգլիայում այդ ակումբը հայտնի է նաև «կապույտներ» («The Blues») անվանմամբ:







































