Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հավակնում են դառնալ անգլիական ֆուտբոլի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն ֆուտբոլիստի հավակներդներն են Սերխիո Ագուրոն, Դավիդ Սիլվան, Ջո Հարտը (երեքն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբին վան Պերսին («Արսենալ») և Սքոթ Պարկերը («Տոտենհեմ»):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի անգլիաակն ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Տոտենհեմ»-ի առաջատար Գարետ Բեյլը:







































