«Պեսկարա»-ի նախագահ Դանիելե Սեբաստիանին լրագրողներին հայտնել է, որ «Լիվորնո»-ի 25-ամյա կիսապաշտպան Պյերմարիո Մորոզինիի սիրտը կարճ ժամանակահատվածում 3 անգամ կանգ է առել:
Հիշեցնենք, որ ցնցող դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին` Իտալիայի Բ Սերիայի 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Պեսկարա»-ի հետ «Լիվորնո»-ի արտագնա հանդիպման ժամանակ:
«Ինձ ասել են, որ երիտասարդ ֆուտբոլիստի սիրտը կարճ ժամանակահատվածում 3 անգամ կանգ է առել: Կատարվածը իսկական ողբերգություն է: Ոչ ոք չպետք է մահանա խաղադաշտում: Խոսքեր չեմ գտնում ասելու»,- իտալական էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ ասել է Սեբաստիանին:
Խաղասկզբից կես ժամ անց ֆուտբոլիստն անսպասելիորեն վայր է ընկել: Խաղն ընդհատվել է: Մորոզինիին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ֆուտբոլիստն իր մահկանացուն է կնքել հիվանդանոցի ճանապարհին:






































