Sunday, 21 06 2026
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը՝ ժամանակակից երաժշտական գործիքավորման միջոցով նոր շունչ հաղորդելով վիճակի երգերին և ավետիսներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ուդ երաժշտական նվագարանին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։

Ծրագրի շրջանակում համադրվել են ավանդական երաժշտական ժառանգությունը և ժամանակակից ստեղծագործական մոտեցումները՝ ապահովելով դրա կենսունակ շարունակականությունը և նոր սերնդի համար առավել հասանելի ու ընկալելի ներկայացումը։ Ուդը դարձել է ծրագրի առանցքային երաժշտական գործիքը՝ որպես հայկական ազգային հնչյունների խորհրդանիշ, որի միջոցով վերաիմաստավորվել և ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումները՝ վիճակի երգերն ու ավետիսները։

Ծրագրի ընթացքում ստեղծագործական խումբը հանդես է եկել հինգ համերգային ծրագրով՝ Գյումրի, Սևան, Արթիկ և Ախուրյան համայնքներում՝ ներգրավելով տեղական համայնքների բնակիչներին և երիտասարդներին։ Համերգները նպաստել են ազգային երաժշտարվեստի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և մշակութային ժառանգության արժևորմանը։

«Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը միտված է նաև Գյումրու երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը՝ նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ձևավորման միջոցով։ Երիտասարդական ներուժի ակտիվ ներգրավմամբ իրականացվող ծրագիրը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ամրապնդմանը և փոխանցմանը ապագա սերունդներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում