Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Աստոն Վիլա»-ին 4:0, իսկ հանդիպման 7-րդ րոպեին, երբ Ուեյն Ռունին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, «Կարմիր սատանաներ»-ը սահմանեցին նոր ռեկորդ:
«Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Պրեմիեր Լիգայի շրջանկաներում սեփական հարկի տակ արդեն 47-րդ խաղն է, ինչ դաշտից չեն հեռանում առանց հեղինակած գոլի:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ալեք Ֆերգյուսոնի ղեկավարած ակումբը սեփական հարկի տակ չէր կարողացել գնդակ խփել 2009 թվականի դեկտեմբերի 12-ին` «Աստոն Վիլա»-ի դեմ պայքարում, որն ավարտվեց 0:1 հաշվով:





































