«Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը տեխնիկական պատճառներով առայժմ չի մեկնել Ուկրաինա: Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների` Էդգարն այսօր արդեն պետք է Լվովում լիներ և միանար տեղի «Կարպատի» ակումբին: Մինչ այդ հաղորդվում էր նաև տրանսֆերային գումարի չափի մասին, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Մանուչարյանի պայմանագիրը «Փյունիկի» հետ ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին, և այժմ նա ունի ազատ խաղացողի կարգավիճակ: