ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ համաձայնագրի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին:
Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social հարթակի իր էջում։
ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում՝ համաձայնության հասնելու վերաբերյալ, իրականության հետ որևէ կապ չունեն: Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել Իրանին՝ բացարձակապես անընդունելի համարելով դա:







































