ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ 2012 թվականին Երևան է ժամանելու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
«Հոկտեմբերին Միշել Պլատինին ժամանի Երևան: Նրա հետ Երևան կժամանեն նաև շուրջ 12 ֆուտբոլային չինովնիկներ և կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք խորհրդաժողովին»:




































