ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռին պատկանող հեռուստաալիքը` Current-ը, կարող է հանվել կաբելային ընկերությունների հեռուստաալիքների ցանկից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ չնայած հեռուստաալիքն արդեն մի քանի տարի գոյություն ունի, սակայն նույնիսկ ամենաթեժ ժամերին այն ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ է նայում: Գոռի վերջին փորձը` հեռուստաալիքը դարձնել չեզոք և ծայրահեղ ազատական ուղղվածության, ոչ մի օգուտ չտվեց գործին:
Հաղորդվում է, որ եթե հեռուստաալիքը հանվի կաբելայինների եթերից, ապա նրա բաժնետերերը, այդ թվում` նախկին փոխնախագահ Գոռը, հսկայական կորուստներ կունենան, որոնք կարող են հասնել մի քանի հարյուր միլիոն դոլարի: