Իտալական մամուլի փոխանցմամբ` 2011 թվականի հոկտեմբերին սրտի վիրահատության ենթարկված «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի 29-ամյա հարձակվող Անտոնիո Կասսանոն բժշկական հետազոտություն է անցել. բժիշկները մարզիկին թույլ են տվել վերադառնալ մեծ ֆուտբոլ:
2011թ. հերթական բժշկական ստուգման ժամանակ Կասսանոյի մոտ սրտի արատ էր հայտնաբերվել` աջ և ձախ փորոքների միջնապատի փականի անբավարարություն:
2012թ. հունվարից ֆուտբոլիստը վերադարձավ մարզումների`անհատական ծրագրով: Այժմ ֆուտբոլիստը պատրաստվում է վերսկսել իր մարզումներն ընդհանուր խմբի հետ:









































