Մայամիի «Մասթերս» շարքի թենիսի տղամարդկանց 2012 թվականի մրցաշարի եզրափակչում` Նովակ Ջոկովիչ-Էնդի Մարեյ հանդիպման ժամանակ, բրիտանացի մարզիկի կատարած հարվածը մրցաշարի պաշտոնական կայքի կողմից ճանաչվել է ավարտված առաջնության լավագույն դրվագը:
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը այդ հանդիպմանը պարտվեց 1:6, 6:7 (5:7) հաշվով, իսկ Ջոկովիչը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի պատմության մեջ հաղթանակի հասավ երրորդ անգամ: