Ինչպես տեղեկացնում է Autosport –ը , Աշխարհի գործող չեմպիոն «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը և բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան, ով հանդես է գալիս «Ֆերրարի»-ի կազմում, կշարունակեն գլխավորել Գրան-Պրիի ավտոարշավորդների միությունը (GPDA):
Նման որոշում է կայացվել ավտոարշավորդների՝ մարտի 16-ին Մելբուռնում կայացած հանդիպման ընթացքում: Միևնույն ժամանակ ХРТ-ի 41-ամյա ավտոարշավորդ Պեդրո դե լա Ռոսան պաշտոնապես հաստատվեց GPDA-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ GPDA-ի գլխավոր քարտուղար էր հանդիսանում Ռուբենս Բարրիկելլոն, սակայն վերջինը լքեց «Ֆորմուլա-1»-ը և տեղափոխվեց IndyCar:






































