Ֆրանսիական France Football հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին: Նա մեկ մրցաշրջանի ընթացքում վաստակում է 33 մլն եվրո, որից 10.5 մլն-ը կազմում է նրա աշխատավարձը, 1.5 մլն-ը` տարբեր հավելավճարները` կապված մրցաշրջանի արդյունքների հետ, իսկ 21 մլն եվրոն գովազդային ոլորտից ստացված եկամուտներն են:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Լոս-Անջելոս Գելեքսի»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը: Նրա տարեկան եկամուտը կազմում է 31.5 մլն եվրո, որից 26 մլն եվրոն կազմում է գովազդային ոլորտից ստացված եկամուտները:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն: Նրա տարեկան եկամուտը կազմում է 29.2 մլն եվրո (15.5 մլն եվրոն ստացվում է գովազդային ոլորտից):






































