Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բոլթոն» թիմի 23-ամյա կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան սրտամկանի ինֆարկտ է ստացել:
Այդ մասին հայտնել են կրծքավանդակի օրգանների բուժմամբ զբաղվող Լոնդոնի հիվանդանոցի բժիշկները: Նրանց խոսքերով Մուամբայի վիճակը դեռևս ծանր է:
Ֆուտբոլիստի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել միայն վերակենդանացման երկարատև միջոցառումներ իրականցնելուց հետո:
Հիշեցնենք, որ Մուամբան գիտակցությունը կորցրել էր «Բոլթոն» – «Տոտտենհեմ» հանդիպման առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ: Հանդիպումն ընդհատվել է 1:1 հաշվի ժամանակ:





































