Goal.com-ի տեղեկացմամբ «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ գումարներ չի խնայի «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին թիմ հրավիրելու համար:
Հիշեցնենք, որ «խթաններ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապպը համարվում է Անգլիայի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու, և վերջինիս՝ ակումբից հեռանալու դեպքում «Տոտտենհեմ»-ի նախագահ Դանիել Լևին ցանկանում է Լոնդոն հրավիրել պորտուգալացի մասնագետին:
Միևնույն ժամանակ անգլիական ակումբի ղեկավարությունը փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռեդնապպը չլքի թիմը, սակայն կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի ստորագրման հարցում: