Wednesday, 17 06 2026
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ

Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար։ Նա նաև անդրադարձել է Իրանի վերակառուցման համար նախատեսվող 300 միլիարդ դոլարին՝ նշելով, որ ամերիկյան հարկատուները դրա համար չեն վճարի։ Այս մասին նա խոսել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։

«Համաձայնագրում ասվում է, որ նրանք ամերիկյան փողերից ոչ մի լումա չեն ստանում։ Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ պահեն, և եթե լինի պատժամիջոցների մեղմացում, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսության մեջ, ապա մենք այլ երկրներին, խոսքը մեր մասին չէ, կհրավիրենք ներդրումներ կատարել նրանց երկրում», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրանական Mehr գործակալությունը, ավելի վաղ հայտնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, նշել էր, որ կետերից մեկով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Վենսը շեշտել է, որ այն հաշվի կառնի հետագա գործունեությունը, և Իրանը վերակառուցման հիմնադրամին հասանելիություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի գործարքի պայմանները։

«Եթե նրանք ցուցաբերեն ստուգելի հանձնառություն, իսկ դա նշանակում է իրական ստուգումների ռեժիմ, ապա նրանք կարող են օգտվել գործարքի առավելություններից…. Կարծում եմ՝ նրանք այստեղ իրական հնարավորություն են տեսնում նոր էջ բացելու, եթե ճիշտ վարվեն։ Եթե ​​իրանցիները պատրաստ են փոխել իրենց վարքագիծը, եթե նրանք պատրաստ են վարվել նորմալ երկրի պես, դադարեցնել միջուկային զենք ստեղծելու փորձերը, դադարեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը ֆինանսավորելու փորձերը, ապա մենք պատրաստ ենք իսկապես հիմնարար կերպով վերափոխել մեր հարաբերությունները նրանց հետ», – ասել է Վենսը։

Նա շեշտել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ երբեք չի ունեցել ուղիղ հաղորդակցության նման մակարդակ, որքան հիմա։ Վենսը հավելել է՝ եթե Իրանը չկատարի հանձնառությունները, ապա երկու երկրների հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։

«Մեր արաբ դաշնակիցները, Պարսից ծոցի մեր դաշնակիցներն այդքան ոգևորված են սրանով, քանի որ նրանք կարծում են, որ սա նոր օր է Մերձավոր Արևելքում։ Բայց եթե այդպես չլինի, ուրեմն չի լինի: Եթե իրանցիները չպահպանեն պայմանները, ապա մենք կվերադառնանք նույն հարաբերություններին, որ ունեինք նախկինում, երբ բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում էին։ Խաղաքարտերը մեր ձեռքում են, և եթե նրանք չհարգեն պարտավորությունը, մենք կպարզենք՝ ինչպես վարվել, երբ հասնենք դրան», – ասել է Ջեյ Դի Վենսը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում