Ինդիան Ուելսում ընթանում է թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարը: Հանդիպումներից մեկն օգտին ավարտելուց հետո Ռաֆայել Նադալը գնդակներ էր բաժանում հանդիսատեսներին, սակայն դրանցից մեկի նետումից հետո երկրպագուն, ով ցանկանում էր որսալ այն, տապալվեց: Նադալը մոտեցավ և ներողություն խնդրեց հանդիսականից, վերջինիս նվիրելով այդքան ցանկալի գնդակը:






































