Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն զգուշորեն է արտահայտվում Եվրոպայի առաջիկա առաջնությանը իր թիմի հնարավոր հաջողության մասին:
«Մենք ոչ մի դեպքում չպետք է նախապես մտածենք այն մասին, որ լավագույնն ենք: Այդ միտքը կլինի առաջին քայլը դեպի պարտություն: Իմ թիմի ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են: Մեր ուսերին պատասխանատվության մեծ բեռ է դրված, սակայն թիմի յուրաքանչյուր մարզիկ լի է համաշխարհային ֆուտբոլում մեր դիրքերը պահպանելու ցանկությամբ, որքան էլ այդ խնդիրը բարդ լինի»,- հայտարարել է Դել Բոսկեն:
«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականներին: Ընդհանուր առմամբ գրեթե չորս թիմ կարող են հաղթանակ տանել: Չմոռանանք Պորտուգալիայի ազգային հավաքականի մասին, որտեղ հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև՝ Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ընտրանիների»,- իսպանացի մասնագետին մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:







































