Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 11-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կողմնակալ մրցավարության զոհ դարձավ Ռոման Ամոյանը (55 կգ): Նա մրցաշարի մեկնարկում գոտեմարտեց ադրբեջանցու հետ: Երբ մրցավարն ի նշան հաղթանակի բարձրացրեց մրցակցի ձեռքը, մեր ըմբիշն արդարության հասնելու նպատակով նստեց գորգին ու պահանջեց վերանայել հանդիպման ընթացքը: Սակայն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն անակնկալ որոշում կայացրեց` որակազրկելով Ամոյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում գերազանց մրցելույթներ ունեցավ Արթուր Ալեքսանյանը (96 կգ)` դառնալով չեմպիոն: